Կոսովոյի ինքնավար հանրապետության (AKI) հետախուզության գործակալության անդամը ծառայության շենքում սպանել է ճաշարանի աշխատակցին: Այս մասին հայտնում է AKI-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«AKI-ի  շենքում հրազենից կրակոցներ են արձակվել, անվտանգության աշխատակիցը կրակել է ճաշարանի աշխատակցի վրա: Ստացված վնասվածքից տուժածը մահացել է Պրիշտինայի կլինիկական կենտրոնում: Միջադեպը կապված գործակալության գործունեության հետ կապված չէ»,- նշվում է գործակալության հայտարարության մեջ, փոխանցում է Tanjug-ը:

Գործակալության տվյալներով՝ հրաձիգը ձերբակալվել է, իսկ չճանաչված հանրապետության դատախազությունը գործ է հարուցել սպանության փաստով: