Սեպտեմբերի 5-ին պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը երկու ամիս ժամկետով հետաձգել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը:
Նշենք, որ այս օրինագիծը նախաձեռնվել էր ՀՀ ԱԺ՝ ՀՀԿ-ից փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի կողմից, ով ինքն էր գրավոր խնդրանքով դիմել պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահափետյանին քննարկումը հետաձգելու առաջարկով:





























