Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայից հատուկ դեսպանորդին, որը Փհենյանում հանդիպել էր նրա հետ եւ փոխանցել երկրի նախագահ Մուն Չժե Ինի նամակը, խնդրել է ուղերձը փոխանցել ԱՄՆ իշխանություններին, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Հանդիպումից հետո հատուկ դեսպանորդը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը համաձայն է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում առաջընթացի բացակայության մասին ԱՄՆ գնահատականի հետ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ Փհունգերի հրաձգարանի ապամոնտաժը երկրին գործնականում զրկել է նոր միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունից: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը Փհենյանի քայլերը լիարժեք չի գնահատել:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ շարունակում է թերակղզում իրավիճակի կարգավորման գործընթացի ավարտման եւ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման հույս փայփայել մինչեւ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի նախագահական իրավասությունների ավարտը:

Կիմ Չեն Ընը հավելել է, որ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի պաշտոնական համաձայնագիրը չի կապում տարածաշրջանում ամերիկյան զորքերի ներկայության հետ: