Հայաստանում առայժմ АH1N1 վարակով հիվանդանալու դեպքեր չեն արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Ընդ որում, նա չի բացառել վարակի ներթափանցման հնարավորությունը հարեւան Վրաստանից, որտեղ վարակն արդեն մոլեգնում է: «Ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ էլ ձեռնարկենք, դա չի կարող կանխել վարակի ներթափանցումը հարեւան երկրից Հայաստանի տարածք: Վաղ թե ուշ վարակը կներթափանցի մեր հանրապետության տարածք»,- հայտարարել է Ասոյանը:

Միեւնույն ժամանակ նա հավաստիացրել է, թե հանրապետության դեղատներում եւ բուժհաստատություններում անհրաժեշտ քանակով դեղամիջոցներ կան АH1N1 վարակը բուժելու համար:

Նշենք, որ АH1N1-ը, կամ ինչպես խոսակցական լեզվում ասում են, «խոզագրիպը» արդեն մոլեգնում է Վրաստանում եւ Ռուսաստանում, որտեղ գրիպի այդ տարատեսակից նաեւ մահվան դեպքեր են արձանագրվել: