Հայաստանում ունենք 28 հանք, բայց ներկայումս միայն 7-ն է շահագործվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, մնացածն ունեն շահագործման թույլտվություն, բայց գործունեություն չեն իրականացնում: «Հաջորդ հանքը, որ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմինը մտնում է ստուգման, Զանգեզուրի պղնձամոլիբդենի գործարանն է»,-ասաց նախարարը:
Նշենք, որ մինչ այդ տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել Ամուլսարի հանքում:





























