Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Ժամը 12:59-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհի 2-րդ տեղամասը մեկուսացվել է ժամը 13:26-ին, 3-րդ տեղամասը՝ 13:45-ին:
Հրդեհը մարվել է ժամը 13:56-ին:
Այրվել է 5.5 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն (երկու մարտական հաշվարկ):





























