Հանրապետության նախագահի նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: