Շաբաթ Կահիրեի քրեական դատարանը հաստատել է 2013 թվականի ամռանը իրավակարգի ուժերին զինված դիմադրության կազմակերպման գործով երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության 75 անդամների նկատմամբ մահվան դատավճիռը, հայտնում է եգիպտական МЕНА գործակալությունը:
Բարձրագույն պատժաչափի դատապարտվածների թվում են կազմակերպության առաջնորդներ Մուհամմեդ ալ Բելթագին, Իսսամ ալ Արյանը, Սաֆուաթ Հիգյազին:
Սահմանված կարգի համաձայն՝ մահապագտիժը հաստատել է Եգիպտոսի գերագույն մուֆթին:
Դրանից բացի, կազմակերպության 46 անդամներ, այդ թվում՝ գերագույն ուսուցիչ Մուհամմեդ Բադիան, դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ներկայումս «Մուսուլման եղբայրներ» խմբավորման փաստացի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը բանտում է կամ արդարադատությունից թաքնվում է:




























