ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երեւանի եւ Դուշանբեյի համատեղ ջանքերը, առեւտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը կնպաստեն հայ-տաջիկական համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։




























