Միջազգային հետախուզման մեջ գտնվող վրացի «օրենքով գող» Բիձին Բակուրաձեն` հայտնի «Լոմչիկ» եւ «Ռոմա Բաթումսկի» մականուններով, ձերբակալվել է Մոսկվայում:

Բակուրաձեն ձերբակալվել է դեռ փետրվարի 3-ին, ում խուզարկության ժամանակ քրեական հեղինակության մոտից հերոին են գտել:

Բակուրաձեն ծնվել է Բաթումիում 1966թ.: Նա բազմիցս դատապարտված է եղել գողոթյունների եւ թմրանյութ պահելու համար: 1991թ. նա փախուստի էր դիմել Քութայիսիի մեկուսարանից:

Նրան վերջին անգամ ձերբակալել էին Կիեւում, 2005թ.: Ուկրաինական իրավապահները Բակուրաձեին կասկածում էին բնակարանային գողությունների եւ գրպանահատության մեջ, բայց արդյունքում միայն արտաքսել էին: