ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն-ն «ոչինչ չեն անում» երկրի ղեկավարին վարկաբեկող լրատվության արտահոսքի դեմ պայքարելու համար։ Թրամփի հայտարարությունները վերաբերում են Fox News-ի ռեպորտաժին, որում ասվում էր որ ՀԴԲ-ի գործակալ Փիթեր Ստրժոկը և Լիսա Փեյջը կոորդինացնում էին Թրամփի մասին լուրերի արտահոսքի ռազմավարությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ստրժոկի և Փեյջի նոր հաղորդագրություններն ի ցույց են դնում ԶԼՄ-ներում արտահոսքի ռազմավարությունը։ Ինչ ահավոր է. և՛ արդարադատության նախարարությունը, և՛ ՀԴԲ-ն ոչինչ չեն անում։ Բայց աշխարհը հետևում է այս ամենին, և նրանք ամեն ինչ հասկանում են»,- գրել է Թրամփը Twitter-ում։
ՀԴԲ հակահետախուզության գործակալ Ստրժոկն օգոստոսի կեսերին հեռացվել էր Բյուրոյից։ 2016թ. Փեյջի հետ անձնական նամակագրության մեջ նա հայտարարել էր, որ «չի կանգնեցնի» այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփին։ Ստրժոկը հետաքննում էր ինչպես Թրամփի, այնպես էլ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին վերաբերող գործերը։




























