Միջազգային քրեական դատարանը հայտնել է, որ անսասան կերպով շարունակում է աշխատել, չնայած Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանությանը, որը նախօրեին տրիբունային սպառնացել է պատժամիջոցներով, եթե այն սկսի հետաքննել ԱՄՆ գործունեությունն Աֆղանստանում։
Հաագայում տեղակայված դատարանը հայտարարել է, որ անկախ եւ անչառ մարմին է, որին սատարում են 123 երկրներ, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Բոլթոնը ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատասխան հարված կհասցնի, եթե դատարանը հետաքննություն սկսի Աֆղանստանում պատերազմի ժամանակ ամերիկյան զինծառայողների ռազմական հանցագործությունների կասկածանքի առնչությամբ




























