Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել նոյեմբերին Իռլանդիա նախատեսված այցը, հաղորդում է Reuters-ը:

Այս տարվա օգոստոսին Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ որպես նախագահ կմեկնի Իռլանդիա Փարիզի զինադադարի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը վերջ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին:

«ԱՄՆ նախագահի այցը հետաձգվել է Թրամփի խիտ ժամանակացույցի պատճառով», - ասել է Իռլանդիայի կառավարության ներկայացուցիչը:

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը մինչեւ պաշտոնը ստանձնելը դեմ էր Թրամփին հրավիրելուն, բայց կառավարությունը գլխավորելուց հետո, փոխեց իր կարծիքը, նշելով նաեւ, որ պետք է հարգել ԱՄՆ նախագահի որոշումը: