Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում գողություն կատարելու կասկածանքով, Երեւան քաղաքի 16-րդ թաղամասից  բերման են ենթարկել 49-ամյա Սամվել Կ.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նա խոստովանել է, որ 2010 թ. հունվարին, պատուհանի ապակին կոտրելով, Կարին գյուղի մի  տնից գողացել է 200 դոլար եւ բջջային հեռախոս:

Կատարվում է նախաքննություն: