Ինտերնետում հայտնվել են «Նոյ» կոմիքսի առաջին լուսանկարները: Կոմիքսի հեղինակը ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին է:

Այն մասին, որ Արոնոֆսկին սկսել է զբաղվել գրաֆիկական նովելներով, առաջին անգամ հայտնի է դարձել 2011թ. հունվարին: Ռեժիսորն այն ժամանակ հայտնել էր, որ սցենար ունի, որը շատ բարդ է էկրանավորել, ուստի փորձելու է դրանից կոմիքս ստեղծել: «Խոսքը գնում է աշխարհի վերջի եւ «Տիտանիկից» հետո երկրորդ հայտնի նավի մասին»,- ասել էր ռեժիսորը:

Ենթադրությունները, որ Արոնոֆսկին նկատի ունի Նոյան տապանը, արվում էին դեռ հունվարին սակայն պաշտոնապես հաստատվել են միայն այժմ, երբ հայտնի է դարձել նովելի անվանումը: