«Մի՞թե ես նման եմ ապուշի, ով կաշառք կվերցներ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը` մեկնաբանելով Wikileaks-ի հրապարակումը, թե իր նախարար եղած ժամանակ 3 մլն դոլարի չափով կաշառք է պահանջել  «Global Gold Corporation» ընկերությունից:

«Եթե նրան փաստեր ունեն, թող հայտարարեն, որ Այվազյանը կաշառք է վերցրել»,- ասել է պատգամավորը` ընդգծելով, որ եթե որեւէ մեկը փորձի իրեն մեղադրել կաշառակերության մեջ, դատի կտա նրան: «Եթե որեւէ մեկն իմ դեմ կաշառակերության փաստեր ունի, թող ներկայացնի»,- հայտարարել է Այվազյանը եւ հավելել, որ բազմիցս եղել է ԱՄՆ-ում: