Վրացական Գորի քաղաքում Ստալինի արձանի տեղում կկանգնեցվի Ռուսաստանի հետ 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հուշակոթողը։ Հուշակոթողը հեղինակել են Թամար Քվեսիտաձեն եւ Պաատա Սանայան։
Նրանց նախագիծն իրենից 11 մերկ մարդկային կերպարների քայլող խումբ է ներկայացնում։ Քանդակը խորհրդանշում է 2008-ի պատերազմի եւ ստալինյան բռնությունների ժամանակ զոհված մարդկանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իոսիֆ Ստալինի, ով ծնվել է Գորիում 1878 թվականին, արձանը քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվել է 1952 թվականին։




























