Գուրջաանիում (Արեւելյան Վրաստան) «Խարեբա գինեգործություն» ընկերությունում միջին տարիքի մի տղամարդ ընկել է ճաճայով ցիստերնի մեջ, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:

Ներկայումս տուժածը հիվանդանոցում է, բժիշկների տեղեկացմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն է:

ՆԳ նախարարությունից հայտնել են, որ կատարվում է տեղի ունեցածի քննություն Վրաստանի ՔՕ 124-րդ հոդվածով՝ առողջությանը անզգուշությամբ ոչ ծանր կամ ծանր վնասվածք պատճառելը: