Առնվազն 5 մարդ է տուժել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում փետրվարի 8-ին տեղի ունեցած 3 պայթյունների հետեւանքով: Առաջին պայթյունից վիրավորվել է ՕՄՕՆ-ի երեք աշխատակից. Ռումբը պայթել է այն պահին, երբ տներից մեկին է մոտեցել ոստիկանների խումբը: Նրանք տեղեկություն էին ստացել, որ բնակարաններից մեկում գրոհային է թաքնվում:
Երկրորդ պայթյունը որոտացել է աղբատարում, երրորդը՝ մասնավոր տներից մեկի մոտ կայանած ամենագնացում: Մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը դեռ չի պարզվել: Վիրավորների շարքում է նաեւ տեղի 17-ամյա մի բնակիչ:
Նախնական տվյալներով, 3 ռումբերից 2-ը գործի են դրվել հեռակառավարմամբ:





























