ԱՄՆ-ը ծրագիր է իրականացնում, որով կանացի հատուկ ստորաբաժանումներ կտեղակայի Աֆղանստանում: Այդ ստորաբաժանումների նպատակը ամերիկյան ուժերին «մշակութային աջակցություն» ցուցաբերելն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Էրիկ Օլսոնը:
Նրա խոսքով, Աֆղանստանում ամերիկյան զինվորականները « ոչ միշտ են ամբողջությամբ գիտակցում, թե որ երկրում են գտնվում»: Այդ խնդիրը վերացնելուն կարող են օգնել կանացի ստորաբաժանումները, որոնց շարքում կընդգրկվեն Աֆղանստանի մշակույթի գծով լինգվիստներ եւ մասնագետներ: Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում կապ հաստատել նաեւ տեղի կանանց հետ:
«Անհնար է պատկերացում կազմել տեղանքի մասին, եթե չգիտես լեզուն, որով այնտեղ խոսում են»,- ընդգծել է Օլսոնը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























