S&P Global Platts–ի տվյալներով՝ խոշորագույն էներգետիկ ընկերությունների վարկանիշում «Գազպրոմ»–ի դիրքը կտրուկ վատթարացել է։ Առաջին հորիզոնականից այն միանգամից իջել է 17-րդ հորիզոնական, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

Սրա հետ մեկտեղ վարկանիշային ցուցակում ընդգրկվել է «Լուկօյլ»–ը՝ բարձրանալով 6-րդ հորիզոնականից 2-րդ հորիզոնականը։ Ցուցակում նա զիջել է միայն ամերիկյան ExxonMobil–ին, որը վերադարձել է նախորդ տարի զիջած առաջին հորիզոնականը։

Նախորդ տարի «Գազպրոմը» առաջին հորիզոնականում փոխարինել էր ExxonMobil–ին 12 տարվա առաջնորդությունից հետո։