2010թ. մանրածախ առեւտրի շրջանառության աճի տեմպերով Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղը ԱՊՀ երկրների շարքում: Այսպես, նախորդ տարվա համեմատ Հայաստանում մանրածախ առեւտրաշրջանառությունը 2010-ին աճել է ընդամենը 0,8 տոկոս:
Ամենաբարձր աճը նկատվել է Բելառուսում` 17,5 տոկոս: Ռուսաստանն անցած տարվա արդյունքներով զբաղեցրել է նախավերջին տեղը` 4,4 տոկոսով, հաղորդում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն:
Ադրբեջանում մանրածախ առեւտուրն աճել է 8,8 տոկոսով, Ղազախստանում` 12,3, Մոլդովայում` 4,9, Տաջիկստանում` 10,3, Թուրքմենստանում` 16,5, Ուզբեկստանում` 14,7 տոկոս: Միակ երկիրը, որտեղ մանրածախ առեւտուրը չի աճել, այլ նվազել է, Ղրղըզստանն է` -2,5 տոկոսով:





























