Ըստ Wikileaks-ի, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուշադրությունը հրավիրել են երկրում մարմնավաճառության ահավոր մասշտաբների եւ թրաֆիքինգի վրա, վերջինս նրանց խորհուրդ է տվել հետու մնալ «անառակի շառից»:

«ՉԻ». Պատկերացնո՞ւմ եք ամերիկացի դիվանագետների դեմքի արտահայտությունը: Երկրի գլխավոր դատախազը զանազան շուրջպարեր եւ ծառատունկեր է կազմակերպում, իսկ երբ նրան առաջարկում ե զբաղվել թրաֆիքինգի դեմ պայքարով եւ նույնիսկ դատախազության կոնկրետ աշխատակցի անուն են նշում, որին պետք է պատասխանատվության ենթարկել, նա միագամից այդ ամենը որակում է որպես «անառակի շառ», այսինքն`զրպարտություն, եւ հիշեցնում է այդ թեմայով հայկական ասացվածքը: Դեռ լավ է, որ ամերիկացի դիվանագետներն էլ իրեն հերթին մեկ այլ ասացվածք չեն հիշեցնում, ըստ որի` «անառակության եւ արվամոլության» առավելագույն ժամկետը 40 օր է: Դա կնշանակեր պահանջել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը, ընդ որում` 40-օրյա ժամկետում: