Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 9-ի դրությամբ, փակ են եղել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի մի շարք գյուղերի ճանապարհներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են եղել Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, նաեւ Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ գյուղերի ճանապարհները:
Ժամը 9-ի դրությամբ` Սյունիքի մարզում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են 14 միավոր տեխնիկա:





























