Երեւանում փետրվարի 8-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի 56-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի Հրշեջ ջոկատների երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ  փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20.10-ին հայտարարվել է «հրդեհ թիվ 1 ԲԻՍ»:

Այնուհետեւ դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Ժամը 20.17-ին դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.29-ին, մարվել` 20.31-ին:

Այրվել է թիվ 30 բնակարանի երկու սենյակը իր գույքով` 40 քմ. մակերեսով: