«Մխիթար Սեբաստացի» կրթահամալրում շարունակվում է «Հանրակրթական Դիջիտեք 2011. Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը:

Մի քանի օր շարունակ կրթահամալիրը լի էր տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներով ու լրագրողներով: Ստուգատեսին ներկայացվող բոլոր նյութերն ապացույցն են այն բանի, որ կարելի է ՏՀՏ գործիքները համատեղել կրթության հետ ու ստեղծել ուսումնահետազոտական նյութեր:

Աշխատանքները բավարարում են ժամանակակից դպրոցի ժամանակակից սովորողների բոլոր պահանջները. հետաքրքիր են, հասկանալի, օգտակար ու յուրահատուկ:

Ստուգատեսը շարունակվում է: Մրցանակային հանձնաժողովը աշխատում է ու ընտրում լավագույն աշխատանքները:

Փետվարի 9–ին, ժամը 15.00–ին, Մայր Դպրոցի 6-րդ տեսասրահում տեղի կունենա մրցանակային հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի նիստը:

Արդյունքում` փետրվարի 11-ին` ժամը 15.00 - ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, տեղի կունենա «Հանրակրթական Դիջիտեք 2011»-ի պաշտոնական փակումը: