Վրաստանում ռուսական դրոշով, NARUKSOVO անվամբ նավ է ձերբակալվել։
Ինչպես հայտնում է «Կավկաս-Պրեսը», վկայակոչելով Վրաստանի սահմանային ոստիկանությանը, ռուսական բեռնանավը Փոթիում ձերբակալվել է՝ Սեւ ծովը «վնասակար նյութերով» աղտոտելու համար։
Նավի կապիտան, Ռուսաստանի քաղաքացի Պյոտր Ուշակովի դեմ գործ է հարուցվել։
Փոթիի դատարանը նրան պարտադրել է 5 հազար լարի տույժ վճարել։




























