Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդն այսօր՝ փետրվարի 9-ին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եզիսաբեթ Երկրորդի հետ: Հանդիպումը, Լոնդոնի ժամանակով տեղի է ունեցել 13:00-ին:

Մեծ Բրիտանիայում կաթողիկոս-պատրիարքի այցը սկսվել է փետրվարի 5-ին:

Իլիա Երկրորդը, փետրվարի 6-ին օրհնել է Լոնդոնում գործող  Սուրբ Գիորգիի անվան տաճարը: Տաճարն օրհնելուց եւ պատարագ մատուցելուց հետո, Վրաստանի պատրիարքը մասնակցել է նաեւ վրաց եկեղեցական երգչախմբի համերգին, որին մասնակցել են նաեւ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները:

Պատրիարք Իլիա Երկրորդի այցելությունը կավարտվի փետրվարի 15-ին: