Հույն գիտնականները մշակել են առցանց եւ բջջային ծրագիր, որը կազմում է հասարակական տրանսպորտով երթուղիները եւ թույլ է տալիս դրանցից ընտրել էկոլոգիապես ամենամաքուրը, որի ընթացքում տրանսպորտն ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում։
Ծրագիրը ներառում է Հունաստանում առկա տրանսպորտային բոլոր միջոցները, այդ թվում՝ հեծանվի քաղաքային վարձույթները։
Բացի այդ, ծրագրի միջոցով կարելի է ընտրված երթուղու տոմս գնել։
Ներկայում ծրագիրն աշխատում է Հունաստանի շատ քաղաքներում։ Շուտով այն հասանելի կլինի Կիպրոսում, այնուհետեւ՝ Չեխիայում եւ Սլովակիայում։



























