Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ Ջուբեյրը Կանադային կոչ է արել ներողություն խնդրել սաուդյան ակտիվիստուհիներին ազատելու պահանջի համար եւ դադարել իրենց վերաբերվել որպես «բանանային պետության»՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ջուբեյրը նշել է, թե Էր Ռիյադում վրդովեցուցիչ են համարում, որ այլ երկիրը մտադիր է «իրենց դասախոսություններ կարդալ եւ պահանջներ ներկայացնել»։ Նա ընդգծել է, որ Կանադան կարող է կանանց իրավունքների համար քննադատել Սաուդյան Արաբիային, բայց ոչ պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Նա նաեւ ասել է, որ իր երկիրը «բանանային պետություն» չէ։
«Ներողություն խնդրեք եւ ասեք, որ սխալվել եք»,- հորդորել է արտգործնախարարը։




























