Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները կարեւոր նշանակություն ունեն: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս 2004 թվականի մայիսին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ եւ միանշանակ հայտարարել էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել: «Սա Կատոլոնիան չէ եւ ոչ էլ Շոտլանդիան: Այն, ինչ Փաշինյանն ասաց այդքան բարձր ամբիոնից, չափազանց կարեւոր է: Փաշինյանը, փաստորեն, հայտարարեց այս հարցում նոր մոտեցման մասին»,- նշեց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ, որ տեղի ունենա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Ընդ որում՝ նա նշեց, որ ԼՂՀ կարգավիճակը եւ անվտանգությունը բանկացային գործընթացում կլինեն Հայաստանի բացառիկ առաջնայնությունը:




























