ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենսուելան անվանել է «անկարգություն», որին պետք է «կարգի բերել»։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերոյի հետ հանդիպումից առաջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք նա հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ Թրամփն ասել է․ «Ես գիտեմ՝ նա ուզում է հանդիպել։ Տեսնենք, թե ինչ կստացվի»։
Նախագահը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները։




























