Սիրիայի կառավարության կողմից սահմանադրության նոր նախագծի վրա աշխատելուց հրաժարվելը կբերի կոշտ միջազգային պատժամիջոցների, որոնք ԱՄՆ–ն պատրաստ է սահմանել նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդին շրջանցելով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

«Եթե վարչակազմն իրեն նման կերպ պահի, մենք կարծում ենք, որ կարող ենք նրանց հետ վարվել այնպես, ինչպես Իրանի հետ վարվեցինք մինչեւ 2015 թվականը՝ մենք կսահմանենք կոշտ միջազգային պատժամիջոցներ»,–ասել է նա»

«Նույնիսկ եթե ՄԱԿ ԱԽ–ն դա թույլ չտա, մենք դա կանենք Եվրամիության միջոցով, Ասիայի մեր դաշնակիցների միջոցով»,–հավելել է Ջեֆրին։