ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պաշտպանության ծախսերի մասին օրինագիծը, որում ներառված են դաշնային կառավարությունը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 7-ը ֆինանսավորելու մասին դրույթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Մամուլի հաղորդագրությունում մեջբերվում է Թրամփի խոսքը, որ օրինագիծը «ներառում  է 1.6 մլրդ դոլար հատկացում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը շարունակելու համար»։