Կառավարական տան նիստերի մեծ դահլիճում մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դահլիճում հավաքվածները բուռն ծափահարություններով դիմավորեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ դեռեւս անազատության մեջ են գտնվում խմբավորման անդամներ Արմեն Բիլյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Սմբատ Բարսեղյանը:

Հիմնադիր համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը եւ Վարուժան Ավետիսյանը, իսկ Ժիրայր Սեֆիլյանը չէր կարող համագումարի նախագահության անդամ ընտրվել, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն:

Նշենք, որ կուսակցության հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվել: Պատվավոր հյուրերի թվում են Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս), երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, քաղաքագետներ Արա Պապյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Լեւոն Շիրինյանը: