Հոկտեմբերին Փարիզում միջազգային ավտոսրահի նախօրեին Skoda-ն գաղտնազերծել է Kodiaq RS-ի ինտերիերը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ  մեքենան համատեղում է սպորտային բնույթը, հարմարավետությունը եւ ընդարձակ սրահը:

Այսպիսով, արդեն ստանդարտ տարբերակում մեքենան հագեցած է Alcantara արհեստական թավշակաշվից ստեղծված սպորտային նստատեղերով: Նույն կաշվից պատրաստվել են նաեւ բարձերը եւ թիկնակները, դռների վահանակները:

Մեքենայի մրցարշավային բնութի մասին են նաեւ ակնարկում ածխապլաստիկից պատրաստված առջեւի վահանակը, սեւ առաստաղը, պողպատով պատված արգելակները: