Վրաստանի ներքին գործերի նախարաությունը հայտնել է քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սապարովի սպանության մեջ կասկածվողին կալանավորելու մասին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դա 1998 թ․ ծնված քաղաքացի Ա․ Կ․-ն է։ Բացի այդ, հանցագործության մասին չհայտնելու համար կալանավորվել է եւս մեկ մարդ՝ 1995թ․ ծնված Գ․Ս․-ն՝ տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած վեճի ընթացքում Ա․ Կ․-ն սառը զենքով մի քանի հարվածներ է հասցրել Սապարովին, որից հետո ընկերոջ հետ միասին փախել է։ Սապարովը ստացած վերքերից մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը։

Վիտալի Սապարովը աշխատում էր «Ներառվածության եւ զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունում, որը աշխատանքներ է տանում մարդու իրավունքների ասպարեզում իրավիճակի բարելավման ուղղությամբ՝ շեշտադրելով Եվրոպայում նացիզմի, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության հարցերը։