Շառլ Ազնավուրի հուղարկավորության հետ կապված հարցերը նրա ընտանիքի որոշումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը։
«Ազնավուրն ավելի քան դարաշրջան է։ Սակայն, նրա ամենագլխավոր ձեռքբերումները՝ երգերը, հավերժ կապրեն»,- հայտարարել է Լակոտը։
Դեսպանը նշել է, որ սա տխուր օր է ոչ միայն Ֆրանսիայի հայերի, այլեւ բոլոր ֆրանսիացիների համար։ «Այսօր ֆրանսիացիներն ու հայերը մեկ ժողովուրդ են կորստի առաջ»,- հավելել է նա։
Նշենք, որ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունենում մոմովառություն՝ նվիրված Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին։




























