Հնդկաստանում 12 տարում առաջին անգամ ծաղկել է նեելակուրինջին՝ ծաղիկ, որն աճում է Արեւմտյան եւ Արեւելյան Գատի լեռնաշղթայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Այս բույսը հայտնագործվել է 1838 թվականին եւ մինչ օրս ծաղկել է մոտ 15 անգամ: Հետաքրքիր է, որ տեղի բնակիչների շրջանում անգամ ընդունված է տարիքը հաշվել նեելակուրինջիի ծաղկումները տեսնելու թվով: