Մոսկվայի իշխանությունները բնակարան կտրամադրեն 81-ամյա Հակոբ Մկրտչյանին, ով 3 տարի շարունակ ապրել է առեւտրային վրաններում եւ սեփական ավտոմեքենայում:

Խնդիրը հաջողվել է լուծել փետրվարի 2-ին։

«1929 թվականին Աթենքում ծնված Հակոբ Կարապետովիչ Մկրտչյանը բնակարան կստանա Մոսկվայում»,- ասված է Մոսկվայի իշխանությունների հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մկրտչյանն ապրել է «Ժիգուլի» ավտոմեքենայում, երկաթե կրպակում, որը հետո ապամոնտաժել էին։ Մկրտչյանն աշխատել է ԽՍՀՄ-ում հույն քաղաքական ներգաղթյալների համայնքի քարտուղար: