Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կասկածելի ծրար  է հայտնաբերել, որն ուղղված էր նախագահ Դոնալդ Թրամփին, ասվում է երկրի առաջին դեմքի անվտանգության համար պատասխանատու կազմակերպության հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գաղտնի ծառայությունը կարող է հաստատել կասկածելի նամակի ստացումը, որն ուղղված էր նախագահ Դոնալդ Թրամփին 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Ծրարը Սպիտակ տունը չի ստացել եւ այն երբեք Սպիտակ տանը չի հայտնվել», — ասվում է հաղորդագրությունում:

Գաղտնի ծառայությունը իրավապահների հետ հետաքննում է միջադեպը:

Պենտագոնին ուղղված նամակները նույնպես ՊՆ շենքում չեն հայտնվել:

Տեսակավորման կենտրոնը գտնվում է Պաշտպանության գերատեսչության համալիրում, բայց Պենտագոնի սահմաններից դուրս: Մանրամասներ չեն հաղորդվել, սակայն հայտնի է, որ ՀԴԲ-ն ներգրավվել է հետաքննության մեջ:

Մեթիսը ներկայումս Եվրոպա ուղեւորության է մեկնել, իսկ Ռիչարդսոնը երեքշաբթի Վաշինգթնում միջոցառմանը  ելույթ է ունեցել: