Ռուսաստանի վարչապետ Վադիմիր Պուտինը սպառնացել է «Գազպրոմին» զրկել մենաշնորհից, եթե ընկերությունը թույլ չտա անկախ գազարտադրողներին օգտվել գազատրանսպորտային համակարգերից:
«Գազպրոմը» կարող է կորցնել գազատրանսպորտային համակարգի մենաշնորհը: Կամ դուք արդյունավետ կաշխատեք, կամ ստիպված կլինենք փոխել գործող կանոնները, փոխել օրենսդրությունը»,- ասել է Պուտինը Պետերբուրգում կայացած խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով, «Գազպրոմը» պետք է համապատասխան ձեւով արձագանքի եւ ռեսուրսներ ներդնի ոլորտի զարգացման մեջ:




























