«168» ժամ թերթի տեղեկություններով` «բազմաթիվ այլ գործարարների օրինակով իր բիզնեսները Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը»:

«Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրա հարաբերությունները սրվել էին սեփական կուսակցության ղեկավարության հետ այն պատճառով, որ նա պաշտպանել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ»: Այդ պատճառով նա նույնիսկ ՀՀԿ գործադիրից նկատողություն էր ստացել: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Վ.Այվազյանը հերքել է այդ տեղեկությունը: «Ոչ, ըտենց բան չկա, ինչպես կարող է պատահել` Հայաստանից գնալ: Հայաստանում հազիվ ենք աշխատում, մեկ էլ գնանք Վրաստան` ի՞նչ անենք: Ըտենց բան չկա»,- ասել է նա»: