Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 10-11-ին պաշտոնական այցով Հայաստան կալցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Էդվարդ Նալբանդյանի եւ Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին, որից հետո նրանք համատեղ ասուլիս կտան:





























