«Ուրալկալիում»-ի նախկին սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը Նյու Յորքում դատական հայց է ներկայացրել Sothebyʼs աճուրդի տան դեմ՝ նրան մեղադրելով «պատմության մեջ խոշորագույն արթ-խարդախությանը էական օգնություն ցույց տալու համար», հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հայցում նշված է, որ աճուրդի տունը շվեյցարացի արթ-դիլեր Իվ Բուվյեին օգնել է արվեստի ստեղծագործությունները ռուս միլիարդատիրոջը վաճառել չափազանց բարձր գներով: Ռիբոլովլեւը պահանջում է, որպեսզի Sothebyʼs-ը փոխհատուցի 380 մլն դոլարի վնասը, քանի որ մասնակցել է վաճառքին եւ գիտեր աշխատանքների իրական գինը: Բիզնեսմենի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է, որ ձեռնարկատիրոջ ընտանեկան տրաստի ընկերությունները Sothebyʼs-ի դեմ հայց են ներկայացրել:
Sothebyʼs-ի ներկայացուցիչները Ռիբոլովլեւի հայցը «հուսահատ» քայլ են անվանել, իսկ նրա պնդումները՝ «կեղծ»:




























