ԱՄՆ-ը վերանայում է բոլոր միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են երկրին ստիպել ենթարկվել Միջազգային քրեական դատարանի պարտադիր որոշումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ ՄՔԴ-ին անվանելով «քաղաքականացված եւ անարդյունավետ»՝ տեղեկացնում է Reuters-ը։

Բոլթոնի խոսքերով՝ Իրանը «չարաշահում է ՄՔԴ-ին»։ «Մենք կվերանայենք բոլոր միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ենթարկվել Միջազգային քրեական դատարանի որոշումներին։ Մենք ձեռքներս ծալած չենք նստելու, քանի դեռ մեզ անհիմն պահանջներ են ներկայացվում»,- ասել է նա։