ԱՄՆ-ում բջջային հեռախոսների ավելի քան 200 մլն օգտատերեր «Թրամփ ազդանշան» ( Trump alert) տեքստով sms հաղորդագրություն են ստացել, գրում է  BBC-ն: 

Փորձարկումը նախատեսված է ավելի վաղ չօգտագործվող վթարային կապի աշխատունակությունը ստուգելու համար: Ոմանք տեքստը բնութագրել են որպես  «Թրամփ զգուշացում»:

Հաղորդվում է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսկական ահազանգ տար, ապա իշխանությունները կծանուցեին այդ մասին քաղաքացիներին:

 «Սա ուսումնական ահազանգ է: Ոչ մի գործողություն չի պահանջվում», - գրված է եղել ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հաղորդագրությունում:

Թեստն անցկացվել է 2015 թվականի օրենքին համապատասխան, որի համաձայն փորձարկումները պետք է անցկացվեն երեք տարվա ընթացքում մեկ անգամից ոչ քիչ: