Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, ում նկատմամբ համաներման որոշումը չեղարկել է երկրի գերագույն դատարանը, չորեքշաբթի շտապ օգնությամբ հիվանդանոց է տեղափոխվել:

Ֆուխիմորիին Centenario կլինիկա են տեղափոխել Լիմայի նրա տանից, որտեղ բնակվում էր համաներում ստանալուց հետո, հայտնում է Comercio պորտալը:

Ֆուխիմորին, որը կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար 25 տարվա բանտարկության է դատապարտվել, 2017 թվականի դեկտեմբերին համաներվել էր երկրի նախագահ Պեդրո Կաչինսկու կողմից, որը մարտին ինքն էլ հրաժարական տվեց: Ֆուխիմորին համաներման էր արժանացել հումանիտար հիմնավորմամբ՝ պրոգրեսիվ անբուժելի հիվանդության պատճառով: Նա Պերուի նախագահն է եղել 1990-2000 թվականներին: