Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2–ին հրավիրած հանրահավաքին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ընդհանուր հաշվարկով մոտ 50 հազար մարդ է եղել»,– ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին քաղաքացիները վարչապետի հորդորով հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ բողոքելով Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագծի ընդունման դեմ։




























