Հայաստանը «Գազպրոմի» հետ բանակցում է մատակարարվող գազի սակագինը անփոփոխ թողնելու շուրջ։ Այսօր՝ փետրվարի 10-ին այդ մասին լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Բանակցությունները շարունակվում են, ավարտենք՝ հետո խաղաքարտերը կբացենք»,- ասաց Ա. Մովսիսյանը։ Նա խորհուրդ տվեց մի քանի օր էլ սպասել՝ մինչ այդ հարցերը կհստակեցվեն։

Նշենք, որ Ռուսաստանը ներկայում Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ն 180 դոլարով։ Գազի շուկայական գինը գնահատվում է 250-300 դոլարի սահմաններում։